Ահաբեկչի կողմից սպանված ֆրանսիացի ուսուցիչը Պատվո լեգեոնի շքանշանի կարժանանա
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են Պատվո լեգեոնի շքանշանով պարգեւատրել հոկտեմբերի 16-ին ծայրահեղական իսլամիստի կողմից սպանված ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Փաթիին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանքերը, հաղորդում է BFM-ը:
Բլանքերն իր ելույթում ուսուցչին անվանել է «տառապյալ»:
Չորեքշաբթի տեղի կունենա ուսուցչի հրաժեշտի արարողությունը Փարիզում Սորբոնի համալսարանի բակում: Ներկա կլինի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով հանդես կգա ահաբեկչության եւ իսլամիստական ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսքով:
Կրթության նախարարը նշել է, որ կարեւոր է երեխաների բացատրել, թե ինչու է սպանվել Փաթին: Նա հայտնել է, որ նոյեմբերի 2-ին բոլոր դպրոցներում եւ ճեմարաններում լռության րոպե կանցկացվի, ինչպես նաեւ հատուկ դաս՝ նվիրված Քոնֆլան-Սենթ-Օնորին քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների: