Կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք մեկ օրում. մահացել է 12 մարդ
Հայաստանում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1234 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66694 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 352764, վերջին մեկ օրում` 2893 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 16541 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 696-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 48734 անձ` վերջին մեկ օրում 526 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է: