Թուրք ֆուտբոլիստը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հավաքել իրենց զինվորների մարմինները, որոնք վայրի խոզերի բաժին են դարձել
«Եղբայրներ, խնդրում եմ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանի կառավարությունը զինվորների հետ այդպես վարվի»:
Թուրքիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբի 37-ամյա հարձակվող Ումութ Բուլութը նման կոչով դիմել է ադրբեջանցիներին՝ գրում է infoteka24.ru-ն:
Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ վայրի վարազները ուտում են Արցախում լքված ադրբեջանցի զինծառայողների դիակները, ֆուտբոլիստը կոչ է արել Ադրբեջանի ժողովրդին իշխանություններից պահանջել հավաքել արդեն փտող մարմինները:
«Սա անմարդկային է: Վայրի վարազներն ուտում են ադրբեջանցի զինվորների դիակները», – գրել է Բուլութը:
Հիշեցնենք, որ արդեն երկու անգամ Ադրբեջանը խախտել է մարդասիրական զինադադարը, որը ձեռք էր բերվել Մոսկվայի և Փարիզի միջնորդությամբ՝ նպատակ ունենալով փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները: Ակնհայտ է, որ Ալիևը վախենում է, որ ավելի քան վեց հազար ցինկե դագաղներից հետո ավարտվի իր ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակների մասին հեքիաթը: