Լրատվամիջոցները Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով հետաքննության նոր մանրամասներ են հրապարակել
Փարիզի մերձակայքումպատմության ուսուցչի վրա հարձակում գործած անձը կապի մեջ է եղել աշակերտներից մեկի հոր, ինչպես նաև իսլամիստ Աբդելհակիմ Սեֆրիուիի հետ, որոնք տեսանյութում բողոքել են ուսուցչից, պարզելու համար, թե ինչ է կատարվել դասարանում՝ հաղորդում է BFMTV- ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինչպես աշակերտուհու հայրը, այնպես էլ իսլամիստ Սեֆրիուն նախկինում հրապարակել են տեսանյութ, որտեղ նրանք բողոքում են սպանված ուսուցչից: Հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածյալը նրանց հետ կապվել է սոցիալական ցանցերի միջոցով: Այս պահին, ըստ հեռուստաալիքի, հայտնի չէ՝ ուսուցչից բողոքող տեսանյութի հեղինակները արձագանքել են արդյոք հանցագործի հաղորդագրությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի արվարձանների հետախուզական ծառայության ներկայացուցիչները նախազգուշացրել են իշխանություններին ուսուցչի սպանության գործում իսլամիստ Աբդելհակիմ Սեֆրիուիի ներգրավվածության մասին:
Այս պահին ինչպես աղջկա հայրը, այնպես էլ Սեֆրիուն կալանավորված են: