Կուման․ Մեսին կարող է ավելի լավ խաղալ
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է կատալոնական թիմի ավագ, 33-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղն ընթացիկ մրցաշրջանում։ Իսպանիայի առաջնության 4 խաղում նա խփել է 1 գոլ։
«Հնարավոր է՝ Լեոն հիմա կարող է ավելի լավ խաղալ, բայց նա երջանիկ է թիմում, լավ աշխատում է, ցանկանում է թիմակիցներին տանել առաջ։ Ես դժգոհ չեմ նրանից։ Չեմ կասկածում, որ առաջիկա հանդիպումներում կտեսնենք նրա լավագույն որակները։ Կան թիմային խաղը լավացնելու հնարավորություններ»,- Կումանի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 20-ին կընդունի հունգարական «Ֆերենցվարոշին»։