Ֆրանսիայի առաջնութան հանդիպումները կսկսվեն լռության րոպեով
Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշում է ընդունել հարգել գլխատված դասախոս Սամուել Պատիի հիշատակը, հաղորդում է lfp.fr-ն։
Առաջին եւ երկրորդ լիգաների 8-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ։ Ստադիոններում լուսատախտակին կցուցադրվի պրոֆեսորի լուսանկարը։ Հանդիպուների բոլոր մասնակիցները (խաղացողներ, մարզիչներ, մրցավարներ) կլինեն սեւ թեւկապով։
Պատին գլխատվել էր հոկտեմբերի 16-ին։ Ոստիկանությունը գնդակահարել էր հարձակվողին՝ 18-ամյա չեչեն Աբդուլահ Անզորովին, որը Ֆրանսիայում ուներ փախստականի կարգավիճակ։ Նա ծնունդով Մոսկվայից էր։
Ենթադրվում է, որ հանցագործության մոտիվը եղել է այն, որ Պատին խոսքի ազատության մասին դասախոսության ժամանակ ուսանողներին ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկար։ Անզորովը չի եղել Պատիի ուսանողը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպանությունը որակել է «իսլամիստական ահաբեկչություն»։