Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել
Իրանում համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ավելի քան 300 մարդ է մահացել, հայտնել է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
Կորոնավիրուսից զոհերի նախորդ առավելագույն ցուցանիշը 279 դեպք էր:
COVID-19-ոց վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 40 միլիոնը:
IRINN հեռուստաալիքի եթերում Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4251 նոր դեպք, մահացել է 337 մարդ:
Փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին երկրում COVID-19-ի հայտնաբերման մասին, վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 534 631-ի, զոհերի թիվը` 30 712-ի: Ընդ որում, այս պահին առողջացած մարդկանց թիվը հասել է առնվազն 431 360-ի: