«Ռեալը» մեկ ամսով կորցրեց Էդեգորին
Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը մկանային վնասվածքի պատճառով կբացակայի մոտ մեկ ամիս, հայտնում է Marca-ն:
21-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբին չի օգնի Դոնեցկի «Շախտյորի», կատալոնական «Բարսելոնայի», «Ուեսկայի», իտալական «Ինտերի» ու «Վալենսիայի» դեմ խաղերում: Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է նոյեմբերին կայանալիք ազգային հավաքականների խաղերով պայմանավորված ակումբային դադարից հետո:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Էդեգորը մասնակցել է 3 հանդիպման: