Լավրովը կոչ է արել չլարել ԼՂ շուրջ իրավիճակը
Անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը եւ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է Երեւանի եւ Բաքվի հետ Ղարաբաղում կրակի դադարեցման համար հսկողության մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Հուսով եմ՝ այն շուտով կներդրվի: Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հույսերը չարդարացան, Ղարաբաղում մարտերը շարունակվում են, ինչն անընդունելի է»,-ասել է Լավրովը: