Հայաստանը ադրբեջանցիների կողմից հայ գերիների սպանությունների եւ մարմինների անարգման մասին տվյալները կուղարկի ՄԻԵԴ
Նախօրեին Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով ընդլայնել միջանկյալ որոշման շրջանակը եւ այն, բացի քաղաքացիական անձանցից, տարածել նաեւ գերիների վրա: Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ավելի վաղ Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով միջանկյալ որոշում կայացնել Արցախի դեմ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի վերաբերյալ: Այնուհետեւ Հայաստանը նախաձեռնել էր որոշումը տարածել Թուրքիայի վրա՝ որպես Ադրբեջանի մեղսակից: Չնայած Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից որոշումը Թուրքիայի վրա չտարածելու մասին ՄԻԵԴ-ին ուղղված անձնական նամակին, թուրքական կողմի խնդրանքը մերժվել էր:
Հաշվի առնելով գերեվարված հայերի անարգանքի եւ մահապատժի սարսափելի կադրերը, որոնք հայտնվել են սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում, այդ թվում` հայերի կտրված գլուխների հետ ադրբեջանցի զինվորների կեցվածքը, Երեւանը դիմել է ՄԻԵԴ` որոշումը, բացի քաղաքացիական անձանցից, գերիների եւ եւ այլ ձերբակալվածների վրա տարածելու խնդրանքով: Մենք շուտով դատարանի պատասխան ենք ակնկալում եւ հույս ունենք դրական պատասխանի, նշել է Կիրակոսյանը: Համապատասխան փաստերը կներկայացվեն ՄԻԵԴ: