Իրանի ԱԳՆ. Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա
Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե դա սխալմամբ լինի, պատասխան կստանա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին Իրանի տարածք ընկնող ռումբերի հետ կապված միջադեպերի մասին հարցին, հայտնում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ երկրի անվտանգությունը Իրանի կարմիր գիծն է:
Մամուլի քարտուղարը հավելել է, որ իրանցի զինվորականներն արդեն ուղարկել են անհրաժեշտ նախազգուշացումները:
Իրանը կպատասխանի ցանկացած ագրեսիայի, նույնիսկ ոչ միտումնավորներին, հավելել է նա: