Թրամփը կարծում է, որ Բայդենի հաղթանակի դեպքում Միացյալ Նահանգներին դեպրեսիա է սպասվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե ընտրություններում հաղթի իր մրցակից Զոզեֆ Բայդենը, ով ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, երկրին դեպրեսիա է սպասվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե դուք քվեարկեք Բայդենի օգտին, ապա նա աշխատատեղերը կտա Չինաստանին, ձեր ապագան կտա վիրուսին: Երկիրը կփակվի: «Նա [Բայդենը] կասեր, որ լսում է գիտնականներին: Եթե ես ամբողջությամբ լսեի գիտնականներին, ապա երկիրը հիմա մեծ դեպրեսիայի մեջ կլիներ»:
«Այս քվեարկությունն ընտրություն է Թրամփի կողմից երկրի սուպերվերակառուցման եւ Բայդենի դեպրեսիայի միջեւ: Դուք Մեծ դեպրեսիա կստանաք, հարկերը կբարձրանան,- կարծում է նա:- Դա ընտրություն է ամուր սահմանների եւ սահմանների բացակայության միջեւ, ոստիկանությանն աջակցության եւ դրա ֆինանսավորման դադարեցման, վիրուսը հաղթահարելու համար ռեկորդային ժամկետում պատվաստանյութ ստանալու եւ Բայդենի կողմից տնտեսությունը սպանելու նպատակով երկիրը փակելու միջեւ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը Բայդենին որպես «աշխարհի ամենաձանձրալի անձնավորություն» է բնութագրել:
Մեծ դեպրեսիան համաշխարհային տնտեսական ճգնաժամ է, որը սկսվել էր 1929-ի հոկտեմբերին Միացյալ Նահանգներում ֆոնդային բորսային անկմամբ: Այս ճգնաժամի ամենասուր ժամանակահատվածը 1929-1933 թվականներն էին:
ԱՄՆ համընդհանուր ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: