«Ժամանակն է, որ մնացած աշխարհը տեսնի ճշմարտությունը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսորներ են». Դանիել Դեքեր
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որն այս օրերին Հայաստանում է գտնվում, շարունակում է բարձրաձայնել Ադրբեջանի գործողությունների մասին ու դատապարտել դրանք։
Երգիչը նոր գրառմամբ կոչ է արել ճանաչել Արցախը։ «Երկրորդ զինադադարը խախտվեց Ադրբեջանի կողմից։ Ժամանակն է, որ մնացած աշխարհը տեսնի ճշմարտությունը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսորներ են եւ չեն կարող վստահելի լինել։ Խաղաղություն ուժի միջոցով։ Հաղթանակ Արցախի համար։ Ազատ Արցախ։ Ճանաչեք Արցախը»,- գրել է նա։