Կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք մեկ օրում. մահացել է 10 մարդ
Հայաստանում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 65460 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 349871, վերջին մեկ օրում` 1722 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15845 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 652-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 48208 անձ` վերջին մեկ օրում 104 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1091 է:
Նշենք, որ այլ հիվանդություններից մահացած անձանց ընդհանուր թիվը 316 է, որոնք ունեցել են նաեւ կորոնավիրուսային հիվանդություն:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մահվան ընդհանուր դեպքերը հասել են 1397-ի: