Ֆրանսիայում իրեն թագավոր համարող տղամարդը փորձել է մտնել Վերսալյան պալատ
Ֆրանսիայում իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով գիշերը անօրինական կերպով մտել է Վերսալյան պալատ: Այս մասին հայտնում է Le Figaro թերթը:
Պալատ ներթափանցելու տղամարդու ծրագրերի մասին ոստիկանությունն իմացել է տաքսու վարորդից: Նա պատմել է, որ պալատի մոտ է տարել մի տղամարդու, որն իրեն թագավոր է անվանել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են կոտրված պատուհան, իսկ տղամարդը պալատում է եղել: Նա բերման է ենթարկվել, հայտնում է РБК-ն:
Ավելի ուշ Վերսալյան պալատի ներկայացուցիչն ասել է, որ չարագործը «բռնվել է երբ կոտրել է այն մուտքի դռան ապակին, որով կարելի է մտնել ստորին պատկերասրահ»:
Փարիզում սեպտեմբերի վերջին Էյֆելյան աշտարակի այցելուներն ու աշխատողները տարհանվել էին ռումբի մասին ոստիկանության ստացած հաղորդագրությունների պատճառով: Ավելի ուշ իրավապահները հայտնել էին, որ հաղորդագրությունները կեղծ են եղել: