Սպիտակ տան ղեկավարի նախկին տեղակալը անվանել է Թրամփին «ամենաանքաղաքավարի մարդը», որին երբևէ հանդիպել է
Սպիտակ տան ղեկավարի նախկին տեղակալ Ջոն Քելին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բնավորությունը:
CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նա հայտարարել է իր ընկերներին, որ ԱՄՆ նախագահն «ամենաանքաղաքավարի մարդը, որին երբեւէ հանդիպել է»:
«Նրա անազնվության խորությունը պարզապես ապշեցնում է ինձ: Անազնվությունը խղճահարություն է առաջացնում»,-հեռուստաալիքը մեջբերել է Քելիի խոսքերը:
Սպիտակ տան ղեկավարի նախկին տեղակալի հայտարարությունները հրապարակվել են հեռուստաալիքի «Ինսայդերներ. Նախազգուշացում Թրամփի նախկին ներկայացուցիչներից» հաղորդման եթերում, որի ընթացքում ԱՄՆ նախագահի վարչակազմի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչները խոսում են այն մասին, թե ինչու են կարծում, որ այդ պաշտոնը նախագահի համար չէ:
Հաղորդման շրջանակում ելույթ են ունեցել ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Ռիք Բրայթը եւ ՆԳՆ նախկին գլխավոր իրավական խորհրդատու Ջոն Միթնիքը:
Պաշտոնաթող գեներալ Քելին առաջին անգամ է քննադատում Դոնալդ Թրամփին: Հունիսին նա ավելի մանրամասն ներկայացրել էր իր կարծիքն ԱՄՆ նախագահի վարչակազմի մասին՝ հատկապես անդրադառնալով «բնավորությանն» ու «էթիկային»:
Նա նաեւ սատարել էր Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթսիսն, որը քննադատել էր Թրամփի արձագանքն՝ ուղղված երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության առնչությամբ բողոքի ցույցերին: