Մեծ Բրիտանիան հույս ունի սկսել կիրառել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Սուրբ Ծննդյան տոներից հետո
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը պատրաստվում է ներկայացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Սուրբ Ծննդյան տոներից հետո, գրում է The Sunday Times-ը:
Երկրի գլխավոր բժշկական սպայի տեղակալ Ջոնաթան Վան Թամի խոսքով՝ պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն կարող է կրճատել վարակման թիվն ու փրկել կյանքեր:
Նա հայտնել է պատգամավորներին, որ պատվաստանյութի փորձարկումները երրորդ փուլում են, իսկ պատվաստանյութը ստեղծել են Օքսֆորդի համալսարանի գիտնականներն այն թողարկող AstraZeneca ընկերության հետ միասին: Ենթադրվում է, որ այն հնարավոր կլինի կիրառել արդեն դեկտեմբերին:
Առողջապահության ազգային ծառայության հազարավոր աշխատակիցներ պետք է անցնեն ուսուցում պատվաստանյութը ներարկելու վերաբերյալ մինչեւ տարեվերջ:
Կառավարությունը փոփոխություններ է մտցրել օրենքում, որպեսզի ընդլայնի բուժաշխատողների թիվը, որոնք ունակ կլինեն պատվաստել բնակչությանը:
Համաձայն նոր կանոնների՝ կորոնավիրուսի դեմ բնակչությանը կկարողանան պատվաստել դեղագետները, ատամնաբույժերը, մանկաբարձերն ու արտակարգ իրավիճակներում գործող մասնագետ բժիշկները: