Victoria's Secret-ի «հրեշտակները» նկարվել են ցրտաշունչ Փարիզում (լուսանկարներ)
Օրերս Փարիզում կայացել է ամենասպասված գովազդային ընկերության` Victoria's Secret-ի նկարահանումը:
Victoria's Secret-ի շքեղ «հրեշտակները»` Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Ամբրոիսոն, Քարլի Քլոսսը, Բեհատի Պրինսլուն և Լիլի Օլդրիջը հավաքվել են ցրտաշունչ Փարիզում, որպեսզի ցուցադրեն իրենց գեղեցկությունը՝ բրենդի նոր գովազդային նկարահանման ժամանակ:
Լուվրում նկարահանումների ժամանակ պապարացցիներին հաջողվել է մի քանի լուսանկարներ անել: Չնայած ցուրտ եղանակին մոդելները ներկայացել են լողազգեստներով, սակայն ընդմիջման ժամերին նրանք փաթաթվել են տաք վերմակներով: