Կենդանիներն ուտում են հակառակորդի զինծառայողների դիերը, իսկ Բաքվի իշխանությունները թքած ունեն. Հովհաննիսյան
Ադրբեջանի իշխանություններին պետք չեն սեփական զինծառայողները, նրանք թքած ունեն սեփական կորուստների վրա: Այդ մասին հոկտեմբերի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր դիտել եմ տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են կենդանիներն ուտում հակառակորդի զինծառայողների դիերը: Ադրբեջանի իշխանությունների այդ վերաբերմունքի մեջ զարմանալի ոչինչ չեմ տեսնում»,-նշել է նա:
Այնուհետև իր Facebook-ի էջում Արծրուն Հովհնաիիսյանը հանդես է եկել գրառմամբ՝
Մեր բոլոր օղակի սպաները լեյտենանտից մինչև գեներալ 18-20 տարեկան զինվորների կողքին ուս ուսի տված միասին թշնամու տանկերն են կանգնացնում։ Կյանքի գնով են կանգնացնում։