«Լիվերպուլի» պաշտպան Վան Դեյքը կվիրահատվի
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը կվիրահատվի, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստը ծնկահոդի ծանր վնասվածքը ստացել էր «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում (2։2) մրցակցի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման հետեւանքով։
«Լիվերպուլը» չի նշում Վան Դեյքի վերադարձի հնարավոր ժամկետը։ Վիրահատությունից հետո նա կանցնի երկարատեւ վերականգնողական փուլ, որը կարող է տեւել մինչեւ հաջորդ տարի։