Բարենցի ծովում նավը բախվել է ժայռերին եւ խորտակվել. 10-ից 7 մարդու հաջողվել է փրկվել
Բարենցի ծովում հոկտեմբերի 17-ին «Յուբիլեյնի» փոքրիկ նավը բախվել է ժայռերին եւ խորտակվել. 10-ից 7 մարդու հաջողվել է փրկվել, հայտնում է Khibiny.com-ը:
Դրանից հետո այն շրջվել եւ խորտակվել է:
Քննիչները փորձում են պարզել միջադեպի հանգամանքները:
«Միջադեպի արդյունքում ուղեւորներից եւ նավի անձնակազմի անդամներից տասը մարդ հայտնվել է ջրի մեջ: Ներկայումս յոթ մարդ փրկվել է: Եվս երեք մարդու որոնողական աշխատանքներ են կազմակերպվել եւ իրականացվում Ռուսաստանի ԱԻՆ-ի, ՌԴ ԱԴԾ-ի սահմանային վարչության, ինչպես նաեւ նավերի կողմից, որոնք արձագանքել են աղետի մասին ազդանշանին», - հայտնել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի տրանսպորտի հյուսիս-արեւմտյան քննչական վարչության Մուրմանսկի տրանսպորտի քննչական վարչությունը:
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 263 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հիմքով: