Թրամփը սպառնում է զենքով, բայց ո՞ւմ. Նա հայտարարել է, որ նոր զենքով Միացյալ Նահանգներն աշխարհը կկառուցի ուժի դիրքերից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ նոր զինատեսակների ստեղծումից հետո երկրի բանակը դարձել է ամենահզորն աշխարհում, իսկ Միացյալ Նահանգներն աշխարհը կկառուցի ուժի դիրքերից:
«Չկա մեկը, որը մեր ունեցած զենքին նման մի բան ունենա: Եվ հույս ունենք, որ երբեք, երբեք, Աստված մի արասցե, ստիպված չլինենք այն օգտագործել: Բայց մենք խաղաղություն կհաստատենք ուժի դիրքերից: Ահա թե ինչի մասին է խոսքը», – ասաց նախագահը Վիսկոնսինում կայացած հանրահավաքում: