ԱՄՆ ֆինանսների նախարարն Իսրայելի պատվիրակության հետ կմեկնի Բահրեյն Պարսից ծոցում համագործակցությունն ընդլայնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանում անցկացվող նախընտրական հանրահավաքում քննադատել է նահանգապետ Գրետխեն Ուիթմերին` հակակորոնավիրուսային քաղաքականության համար: Արդյունքում, հավաքվածները սկսել են վանկարկել «Նստեցնել նրան», հայտնում է Reuters-ը:
Նախօրեին Թրամփը մեծ հանրահավաքներ էր անցկացրել Վիսկոնսին եւ Միչիգան նահանգներում` չնայած երկու նահանգներում էլ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կողմնակիցները չեն պահպանել սոցիալական հեռավորության կանոնները, իսկ նրանցից ոմանք եկել են առանց դիմակների:
Միչիգանի Մասկեգոն քաղաքում կայացած հանրահավաքում Թրամփը քննադատել է Ուիթմերի հակակորոնավիրուսային քաղաքականությունը` նրան անազնիվ «անվանելով», ինչպես նաեւ խոսել է նրան առեւանգելու ՀԴԲ-ի կողմից բացահայտված պլանների մասին:
«Ասացին, որ նրան սպառնացել են: Եվ նա ինձ է մեղադրել»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաեւ հիշեց, որ Ուիթմերը վարչապետի թեկնածուներից մեկն էր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունից:
«Հուսով եմ, որ շուտով դուք նրան կուղարկեք իրերը հավաքելու»,- ասել է ԱՄՆ նախագահը, իսկ հավաքվածները սկսել են վանկարկել «Նստեցնել նրան»: Հենց այս արտահայտությունն էին Թրամփի կողմնակիցները վանկարկում ԱՄՆ 2016-ին նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի հասցեին:
Ուիթմերը շուտով արձագանքել է տեղի ունեցածին:
«Սա հենց այն հռետորաբանությունն է, որը վտանգի տակ դրեց ինձ, իմ ընտանիքին եւ կառավարության այլ պաշտոնյաներին, մինչ մենք փորձում ենք փրկել մեր ամերիկացի համերկրացիների կյանքը»,- գրել է նահանգապետը Twitter-ի իր միկրոբլոգում:
Շաբաթ օրը Միչիգանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 1791 դեպք: Այսպիսով, վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է ավելի քան 10.000-ի, ինչը հակառեկորդ է:
Ուրբաթ օրը Վիսկոնսինում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 3861 դեպք, ինչը նույնպես հակառեկորդ է: