ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ կինը մահապատժի կենթարկվի
ԱՄՆ կառավարությունը 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկի մի կնոջ, որը դաժանորեն սպանել է հղի կնոջը, հայտնում է Metro-ն:
Լիզա Մոնթգոմերին այս տարվա դեկտեմբերի 8-ին մահապատժի կենթարկվի մահացու ներարկման միջոցով՝ Ինդիանայի ուղղիչ հաստատությունում:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2004 թվականի դեկտեմբերին Միսսուրի նահանգի Սքիդմոր քաղաքում 23-ամյա հղի Բոբի Ջո Սթինետի դաժան սպանության համար:
Ապացուցված է, որ Մոնթգոմերին մեքենայով գնացել է ութ ամսվա հղի Սթինետի տուն՝ իբր ռետտեյրերի ձագ գնելու:
Գալով աղջկա տուն՝ նա պարանով փորձել է խեղդել նրան: Զոհը գիտակից վիճակում է եղել եւ փորձել է պայքարել, երբ մարդասպանը խոհանոցային դանակով կտրել է նրա մարմինը եւ հանել երեխային: Այնուհետեւ Մոնթգոմերին փորձել է առեւանգել երեխային:
Բարեբախտաբար, երեխային հաջողվել է փրկել, սակայն մայրը մահացել է:
Մոնթգոմերիին Սթինետի մահվան պատճառ դարձած առեւանգման մեղադրանք է առաջադրվել։