«Երբ մաղթում էին «խաղաղություն» չէի հասկանում բառի նշանակությունը։ Հիմա ամեն բան փոխվել է»․ Մարիամ Ալեքսանյան
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը միկրոբլոգի իր էջում նոր գրառում է կատարել, որում գրել է․ «Երբ մաղթում էին «խաղաղություն» չէի հասկանում բառի նշանակությունը։ Հիմա ամեն բան փոխվել է։ Արթնանալուն պես երազում եմ լսել այդ բառը»։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հայրն Արցախ է մեկնել։ Այս մասին դերասանուհին ավելի վաղ հայտնել էր Instagram-յան գրառմամբ։ «Պապաս։ Գնաց, որ տղու եւ մեր տղերքի կողքին կանգնի: Հպարտ եմ։ Ձեւ չկա, հաղթելու ենք»,- գրել էր դերասանուհին։