Ֆրանսիայի դպրոցներում մեկ րոպե լռությամբ կհարգեն պատմության սպանված ուսուցչի հիշատակը
Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների խումբը հոկտեմբերի 18-ին կվերադառնա Ֆրանսիա. Ֆրանսիայից ժամանած վիրաբույժներն ու բուժքույրերը հոկտեմբերի 13-ից կամավորական հիմունքներով աշխատել են Երևանի, Գորիսի ու Ստեփանակերտի հիվանդանոցներում, աջակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու հարցում:
Նրանք Հայաստանում են ֆրանսահայ բժիշկ Լևոն Խաչատրյանի հրավերով։ Ինչպես հայտնեց Լևոն Խաչատրյանը, խմբի որոշ անդամներ ունեն պատերազմական գոտիներում աշխատելու փորձ։ «Մեր թիմը ունի ռազմական վիրաբուժության փորձ, քանի որ թիմի որոշ անդամներ եղել են պատերազմական գոտիներում: Ինձ թվում է ինչ-որ չափով օգուտ տվեցինք, թե՛ մեր գործընկերներին, թե՛ վիրավորներին»,-ասում է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը:
Անդրադառնալով վիրավորների վիճակին՝ նա տեղեկացրեց, որ շատերին երկարատև բուժում է հարկավոր: «Մեր թիմը ունի ռազմական վիրաբուժության փորձ, քանի որ թիմի որոշ անդամներ եղել են պատերազմական գոտիներում»- նշեց վիրաբույժ Լևոն Խաչատրյանը: