Ի՞նչն է միավորում «Համեստին» ու «Անիին» (լուսանկարներ, տեսանյութ)
LifeStyleԴերասանուհիներ Տաթևիկ Գրիգորյանը՝ (հեռուստադիտողին առավել հայտնի որպես «Անծանոթը» սերիալի Անի) և Անի Բայաթյանը՝ մեկ այլ հեռուստասերիալից՝ «Վերվարածներից» հայտնի որպես Համեստ, պարզվում է համատեղ հանդես են գալու նոր՝ «Կատարյալ ամուսինը» ներկայացման մեջ: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա արդեն շատ շուտով՝ հոկտեմբերի սկզբին, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում:
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Միքայել Բագրազյանն է, պարերը՝ Նակա Միրզոյանի: Բեմադրող ռեժիսորի խոսքով՝ գաղափարը հետևյալ է. Ինչպե՞ս կարելի է փրկել իրավիճակը, երբ կնոջ դավաճանությունը բացահայտված է, իսկ նրա թշնամին սպառնում է ամեն ինչ պատմել նրա պահպանողական ամուսնուն։ «Անգլուհին մոլորված է։ Ժամանակը կարճ է։ Ցայտնոտային իրավիճակում հայտնված կինը ստիպված օգնության է դիմում իր բնակարանը վերանորոգող դեկորատորին։ Թե ինչ է ստացվում այս ամենից, պետք է միայն տեսնել»։
Ներկայացման փորձից փոքրիկ հատված՝ ստորև