«Նոա» - «Լոռի» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Երևանի «Նոայի» ու Վանաձորի «Լոռիի» միջև ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի հանդիպումը հետաձգվել է: «Նոայում» գրանցվել է կորոնավիրուսի վարակման 7 դեպք, hաղորդում է «Լոռիի» մամուլի ծառայությունը:
«Նոա» - «Լոռի» հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 17-ին Երևանում:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ռեկորդային աճ:
Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը սեպտեմբերի 29-ից դադարեցվել էին։ Հայաստանի Պրեմիեր լիգան կվերսկսվի հոկտեմբերի 17-ին՝ «Արարատ-Արմենիա» - «Շիրակ» խաղով:
Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր
Հոկտեմբերի 17
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 16:00
Հոկտեմբերի 18
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 16:00
«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 18:30
Հոկտեմբերի 19
«Ուրարտու» - «Վան»՝ 19:00