Politico․ Չնայած Թրամփի խոստումներին, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչ ընտրությունները պատրաստ չի լինի
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ չի լինի մինչ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները, չնայած երկրի նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ խոստումներին եւ պատվաստանյութն արտադրողների աշխատանքների աներեւակայելի արագությանը, հայտնում է Politico-ն։
Այդ ժամկետին հասցնելու ԱՄՆ նախագահի վերջին հույսը մարեց Pfizer ընկերության հայտարարությունից հետո, որ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչություն է դիմելու մինչեւ նոյեմբերի երրորդ շաբաթը։
Այս ընկերությունը պատվաստանյութի ստեղծման մրցավազքի միակ առաջատարն է, որ կարող է ապացուցել նոյեմբերի 3-ին իր պատվաստանյութի արդյունավետությունը։
Պարբերականը նշում է, որ Դոնալդ Թրամփի համար տեղի ունեցածը պարտություն է։
Դրա հետ մեկտեղ տասնյակ ընկերություններ, համալսարաններ եւ կառավարական գործակալություններ աշխատում են ռեկորդային արագությամբ՝ կրճատելով պատվաստանյութի մշակման նորմալ գործընթացը։
Այս պատմական խթանը դեռ պատվաստանյութի մատակարարման ճանապարհին է՝ 2021 թվականի սկզբին, վիրուսի ի հայտ գալուց հետո գրեթե մեկ տարի անց։
Գիտնականները միաժամանակ մեկնաբանել են Թրամփի խոստումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչեւ ընտրությունները տրամադրելու մասին։
«Դա երբեք չէր իրականանա։ Դա բացարձակապես անհնար էր։ Պատվաստանյութերը հետեւում են լավ գիտության ժամանակային գծին, դրանք չեն հետեւում ընտրական քաղաքականության ժամանակայինն գծին»,- հայտարարել է ԱՀԿ-ի հետ առողջապահության ազգային եւ գլոբալ իրավունքի հարցերով համագործակցության կենտրոնի տնօրեն Լորենս Գոսթինը։