Հայերը փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը
Արդեն մի քանի օր է՝ եվրոպական տարբեր քաղաքներում չեն դադարում ցույցերը՝ հաջակցություն Արցախի։ Եվրոպայի հայերը փակում են միջպետական նշանակության կարևոր մայրուղիները՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի վրա։
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հերթական ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։
Նրանք վանկարկում են՝ «Էրդողան տեռորիստ», «Հաղթելու ենք», «Հայաստան», «Արցախը Հայաստան է»: Ցուցարարները պահանջում են իրենց երկրների կառավարություններից ճանաչել Արցախի անկախությունը: