Բաքվի կողմից պատերազմում են թուրքական ԱԹՍ-ները, թուրքական բանակը, ԻՊ-ից վարձկանները. Միլոնով
Անկեղծ ասած՝ չեմ համարում, որ այդ ռազմական հակամարտությունն Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ է: Իհարկե, ոչ: Թուրքական անօդաչուները, թուրքական բանակը, ԻՊ-ից վարձկանները պատերազմում են Բաքվի կողմից: Այդ մասին երեկ ուշ գիշեր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերից հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Միացյալ Ռուսաստան» դաշինքի անդամ Վիտալի Միլոնովը:
«Ըստ էության՝ Ադրբեջանը ներքաշվել է այդ խաղի մեջ, որը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինվորների կյանքերն արժե»,-նշել է նա:
Ռուս պատգամավորի խոսքով՝ ցանկացած վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, թող շատ բարդ, թող շատ դժվար բանակցությունների միջոցով, սակայն դրանք պետք է լուծվեն դիվանագիտորեն, ոչ թե ռազմական դրոնների կիրառմամբ, որոնք անդադար սպանում են:
«Ես հենց նոր հոսպիտալում էի, որտեղ շատ-շատ էին ծանր վիրավորվածները: Կես ժամ առաջ պայթել է 10 արկ, որոնք արձակել են թուրքական ԱԹՍ-ները, եւ պայթել են դրանք ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ բնակելի շենքերի վրա, ինչի հետեւանքով մի քանի մարդ է սպանվել: Ի՞նչ անել, եթե սկսում են ինչ-որ մեկին սպանել, ոչնչացնել հայ ժողովրդին միայն այն պատճառով, որ այդ մարդիկ նրանց դուրս չեն գալիս: Ես անկեղծորեն համարում եմ, որ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ Ղարաբաղի երկինքը թռնող թուրքական մահից պաշտպանելու համար»,-ընդգծել է Միլոնովը: