«Դադարեցրե՛ք պատերազմը»․ Ժաննա Լեւինան կիսվել է «փոքրիկ ղարաբաղցու» տեսանյութով
Գրող եւ հաղորդավարուհի Ժաննա Լեւինան հետեւում է Արցախյան պատերազմին եւ շատ է մտահոգվում իր ամուսնու՝ հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծննդավայրով։
Հակամարտության սրման հենց առաջին օրվանից նա կիսվում է այդ թեմայով գրառումներով։ Մի քանի ժամ առաջ նա իր էջում արցախցի պատանի Միշա Գրիգորյանի կատարմամբ երգ է տեղադրել։ «Փոքրիկ Ղարաբաղցին», այսպես է կոչվում ստեղծագործությունը եւ տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է Միշան։
Հիշեցնենք, որ նախորդ տարի տղան հաջողությամբ ելույթ է ունեցել ռուսական Առաջին ալիքի «Ձայնը» նախագծում, որտեղ գրեթե հասել է եզրափակիչ։
Տեսանյութն՝ այստեղ: