Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը
Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաղրոդագրություն է տարածել, որում համերաշխություն է հայտնում հայերին եւ հայ համայնքին:
«Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի բաժանմունքն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալվող բռնությունը, որը թեեւ տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա, սակայն այն չափազանց եւ անմիջական կարեւորություն ունի շատերի համար մեր համայնքում: Մենք լսում ենք եւ հասկանում ենք»,- գրել է շերիֆ Ալեքս Վիլանուեւան:
Նա նկատել է, որ Լոս Անջելեսի շրջանում ավելի շատ հայ է ապրում, քան աշխարհի որեւէ այլ վայրում՝ Հայաստանի սահմաններից դուրս:
«Մենք ականատեսն ենք եւ դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը եւ հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, եւ կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- նշվում է շերիֆի հաղորդագրությունում: