Փարիզի մերձակայքում տղամարդուն գլխատած մարդասպանը ծնունդով Մոսկվայից է
Փարիզի մերձակայքում գտնվող Վալ-դ’Ուազ դեպարտամենտում տղամարդուն գլխատող մարդասպանը մոսկվացի է, հաղորդում է BFMTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով, սպանությունը կատարել է 18-ամյա մի երիտասարդ, որը ծնունդով Մոսկվայից է: Նա բղավել է «Ալլահ աքբար» արտահայտությունը, ասվում է հաղորդագրությունում:
Այս վարկածի պաշտոնական հաստատում այս պահին չկա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը Վալ-դ’Ուազ դեպարտամենտում գլխատել է տղամարդու: Հանցագործին գնդակահարել են ոստիկանության աշխատակիցները: Դեպքի փաստով ահաբեկչության վերաբերյալ գործ է հարուցվել, հետաքննությունն իրականացնում է հակաահաբեկչական դատախազությունը: