Ադրբեջանական բանակում սիրիացի զինյալներին օգտագործում են որպես կենդանի վահան. լրագրող Լինդսի Սնել
Արաբական աղբյուրների համաձայն, Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցող զինյալների շրջանում խուճապ է: Մասնավորապես, «Սուլթան Մուրադ» ահաբեկչական ստորաբաժանման 250 զինյալներ, որոնք հրաժարվել են մեկնել Ադրբեջան, հեռացվել են խմբավորման շարքերից:
Անկախ լրագրող Լինդսի Սնելը հաղորդում է, որ նրանք (թուրք հավաքագրողները) Արցախյան հակամարտության գոտի են ուղարկել «Համզա»-ի 1000 մարտիկների, որոնցից շուրջ 300-ը վերադարձել են, շատերը՝ սպանվել:
»Համզա»-ի մնացորդները վերադառնալու հուսահատ փորձեր են անում, բայց նրանց թույլ չեն տալիս: Նրանք, ովքեր կարողացել են վերադառնալ, ասում են, որ ադրբեջանական բանակը եղել է մոտակայքում, բայց չի մասնակցել ռազմական գործողություններին, այլ գտնվել է սիրիացիներից 200 մետր հեռավորության վրա: Այսինքն, սիրիացի զինյալներին որպես մարդկային վահան են օգտագործում: