Ուկրաինան և Թուրքիան ռազմական համաձայնագիր են ստորագրել
Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական շրջանակային համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրվել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո:
Հաղորդվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը: