Զելենսկին պարգեւատրել է Թուրքիայի նախագահին իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշանով, որը պայքարել է թյուրքական ցեղերի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկլին, որն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, շնորհել է թուրք իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:
Պարգեւատրման արարողությունը կայացել է Ստամբուլում Թուրքիայի եւ Ուկրաինայի նախագահների միջեւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո:
Ուկրաինայի նախագահի հրամանի համաձայն՝ Թուրքիայի նախագահը պարգեւատրվել է թուրք-ուկրաինական միջկառավարական համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի անկախության եւ տարածքային ամբողջականության մեջ անձնական փայլուն ներդրում ունենալու համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ղեկավարին պարգեւի համար:
Նշենք, որ իշխան Յարոսլավ Իմաստունը պատմության մեջ հայտնի է նրանով, որ 1036 թվականին հաղթել է պեչենեգներին եւ ազատագրել Կիեւյան Ռուսը նրանց արշավանքներից:
Հիշեցնենք, որ պեչեգենները թյուրք ժողովուրդ են, որոնք բազմիցս արշավանքներ են կատարել Կիևյան Ռուսի վրա: