Ոչ տուգանում են, ոչ զգուշացնում, երթուղայիններն էլ մինչև առաստաղ իրար գլխի են լցնում ուղևորներին. Ինչու են աճում Կորոնավիրուսով վարակակիրների թվերը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թիկունքի պաշտպանության՝ կորոնավիրուսի վերահսկման պատասխանատուներն անհասկանալի պահվածք են դրսեւորում։
Ինչպես հայտնի է, վերջին մի քանի օրերին կորոնավիրուսի երկրորդ ալիքն է բարձրացել, նոր վարակակիրների թվով մենք հետևում ենք թողել նույնիսկ հուլիսյան պիկը։ Երեկ մոտ 1500 նոր վարակակիր ունեինք՝ մեկ օրվա ընթացքում։
Չնայած դրան՝ ո՛չ փողոցներն են վերահսկվում, ո՛չ էլ ոստիկաններն են այլևս գոնե ձևի համար շրջում, զգուշացնում քաղաքացիներին դիմակ կրելու մասին, իսկ երթուղայինների վարորդները մինչև առաստաղ իրար գլխի են լցնում ուղևորներին և այդպես տեղափոխում՝ մեծացնելով վարակի փոխանցման ռիսկերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: