51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը
51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը: Ինչպես տեղեկացվում է այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք կորցրեցինք թանկագին Մարգար Եսայանին, մեր աչքի առաջ։ Նա հրաշալի մարդկանցից մեկն էր, ում դաստիարակել է այս երկիրը: Մաղթում եմ համբերություն նրա ընտանիքին եւ հարազատներին»,- գրել է Քալընը:
Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում: 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում: Աշխատել «Ենի Շաֆաք» պարբերականում, որպես լրագրող:
2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում ընտրվել է պատգամավոր: