ՊՍԺ-ն կադրային լուրջ խնդիրներ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, որ թիմը կադրային խնդիրներ ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումից առաջ:
«Մեր բախտը չի բերում: Այժմ բուժվում են Դրաքսլերը, Վերատին, Մարկինյոսը, Բերնատն ու Կերերը: Նրանք չեն մասնակցի «Նիմի» դեմ առաջիկա խաղին և կարող են բաց թողնել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը: Իկարդին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի այդ 2 խաղերը:
Անդեր Էրերան վարակվել է կորոնավիրուսով, իսկ Դանիլուն Պորտուգալիայի հավաքականից վերադառնալուց հետո կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դեռ չի մարզվում թիմի հետ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: Խաղը կանցկացվի առանց հանդիսականների: