Թուրքիայում 55 մարդ մահացել է ալկոհոլային թունավորումից
Թուրքիայի արեւմտյան նահանագներում կեղծ ալկոհոլային խմիչքից մահերի թիվը հասել է 55–ի։
Թուրքական T24.com–ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8–ին ալկոհոյալյին թունավորման ախտանիշներով գրանցված մահվան դեպքերը օր–օրի ավելանում են եւ այս պահին հասել են 55-ի։
Միայն Իզմիր քաղաքում կեղծ ալկոհոլի հետեւանքով մահացել է 22 մարդ։
Թուրքական ոստիկանությունը կեղծ ալկոհոլի գործով ձերբակալել է մոտ 50 կասկածյալի։