ՀՀ ԱԳՆ ղեկավար. Առաջնայինը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է
Հայկական կողմը բարձր է գնահատում միջազգային հանրության ընդհանուր գնահատականը օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիային: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Երեւանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
«Իրականությունը թաքցնել անհնար է: Սա ագրեսիա է Արցախի ժողովրդի դեմ: Ագրեսիայի թիրախը քաղաքացիական բնակչությունն է: Ադրբեջանը ռազմական լուծման փորձ արեց: Այստեղ ամենակարեւորն այն է, որ Արցախի ժողովուրդն ինք է պաշտպանում իր գոյությունը: Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության միակ երաշխավորը, պաշտպանություն է եղել եւ կլինի` ներգրավելով իր բոլոր ռեսուրսները»,- հայտարարել է նախարարը: Ըստ նրա` Թուրքիայի գործողությունները եւ վարձկանների ներգրավումը Բաքվին թույլ տվեց հավատալ, որ հնարավոր է, որ նա կարող է չլսել միջազգային հանրությանը: «Սա վտանգավոր է եւ հետևանքներ կունենա: Հայաստանի համար հարցը ավելի քան պարզ է եղել եւ կլինի: Խասքը մեր հայրենակիցների գոյաբանական անվտանգության մասին է»,- շեշտել է ՀՀ արտգործնախարարը:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը հակված է մոսկովյան համաձայնագրերի իրագործմանը եւ կարծում է, որ խնդիրն ուժով հնարավոր չէ լուծել: Առաջնայինն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Արցախի ժողովուրդը պայքարել է եւ հասել իր հողի վրա ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքին, եւ այս փաստը չի կարող փոխվել: