Սկոլարին գլխավորել է «Կրուզեյրոն»
Բրազիլիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխատանքի է անցել բրազիլական «Կրուզեյրոյում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
71-ամյա մասնագետը «Կրուզեյրոյի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Լուիս Ֆելիպե Սկոլարին 2000-2001 թվականներին ևս գլխավորել է բրազիլական ակումբը:
2019 թվականից հետո Սկոլարին չէր զբաղվում մարզչական աշխատանքով: Նրա գլխավորած վերջին ակումբը «Պալմեյրասն» էր: