Ամերիկաhայերը բողոքի ցույց են անում ԱՄՆ Կոնգրեսի դիմաց. Պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ
Վաշինգտոնում հայ համայնքը ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ակցիա է անցկացնում՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:
Բողոքի ակցիան կազմակերպվել է Դաշնակցության Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի ջանքերով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։