ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը գերազանցել է հուլիսյան հակառեկորդը
Ինչպես նշում է The Washington Post- ը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, հոկտեմբերի 15-ին ԱՄՆ – ում նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի օրական աճը գերազանցել է հուլիսյան հակառեկորդը:
Նշվում է, որ այս ցուցանիշները գրանցվել են այն բանից հետո, երբ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հաայտարարել է, որ ինքը երկրում երկրորդ «հակակորոնավիրուսային կարանտին» չի մտցնի, քանի որ երկրում «ամեն ինչ կարգին է»:
«ԱՄՆ-ում հոկտեմբերի 15-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 7,9 միլիոն դեպք (գումարած մեկ օրվա ընթացքում գրանցված 66 հազար դեպքը, որը գերազանցել է դեպքերի 2020 թվականի հուլիսի 31-ին գրանցված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը): Ավելի քան 217 հազար մարդ մահացել է բարդություններից», նշվում է հաղորդագրության մեջ: