Հայերը փակել են նաև ֆրանսիական Ստրասբուրգից Գերմանիա մտնող սահմանը՝ կամրջի վրա
Հայերը այսօր առավոտից փակել են Ֆրանսիա-Գերմանիա սահմանը, մասնավորապես ֆրանսիական Ստրասբուրգից դեպի Գերմանիա տանող կամուրջը:
Նրանք պահանջում են իրենց կառավարություններից դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ, ինչպես նաեւ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ցուցարարներն այսօր առավոտից փակել են նաեւ Բելգիա-Ֆրանսիա սահմանը, նաեւ գերմանական Համբուրգ քաղաքի ելքն ու մուտքը:
Համացանցում տարբեր տեղեկություններ են ստացվում, որ հայերը փակել են նաեւ Բեգլիա - Հոլանդիա, Գերմանիա – Դանիա, Ֆրանսիա – Իսպանիա, Ֆրանսիա - Իտալիա մայրուղիները, սակայն դրանք հաստատող տեսանյութեր դեռ չկան: