«Ալիև - Տեռորիստ», «Էրդողան - Տեռորիստ» կարգախոսներով Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայ համայնքն արդեն մի քանի ժամ է, ինչ փակել է քաղաքի մուտքն ու ելքը
«Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք», «Ալիև - Տեռորիստ», «Էրդողան - Տեռորիստ» կարգախոսներով Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայ համայնքն արդեն մի քանի ժամ է, ինչ փակել է քաղաքի մուտքն ու ելքը։ Երթեւեկությունը կաթվածահար է եղել։ Հայերն այս կերպ Գերմանիայից պահանջում են դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի և ճանաչել Արցախի անկախությունը։
Հայտարարվում է նաև, որ ճանապարհի փակումը կապված է հայերի ցանկության հետ, խոչընդոտել դեպի Ադրբեջան մատակարարվող ռազմամթերքի մատակարարումը: