Հայերը փակել են Բելգիա-Ֆրանսիա սահմանը․պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը (Տեսանյութ)
Հայերը փակել են Ֆրանսիա-Բելգիա սահմանը։ Պահանջը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Նրանք պահանջում են նաեւ, որպեսզի տեղի լրատվամիջոցները լուսաբանեն իրենց բողոքի ակցիան, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա իշխանությունների համար։
Ըստ ուղիղ եթեր հեռարձակող ֆեյսբուքյան օգտատեր Սիրեկան Մանուկյանի՝ որոշ ժամանակ անց ֆրանսիական լրատվամիջոցներից մեկը այցելեց ցուցարարներին, այնուհետեւ ոստկանության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց բացել Ֆրանսիայի սահմանը։
Բելգիայի սահմանը փակող ցուցարարները եւս որոշեցին բացել սահմանը, այլապես ոստիկանությունը ստիպված կլինի կոշտ միջոցների դիմել, որպեսզի ցույցը ցրի։