Թուրքական աշխարհի կառուցման փուլերից մեկը ձախողվել է մեր դիմադրության շնորհիվ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմ սկսելու հիմնական նպատակը եղել է հարավային ուղղությամբ ճեղքում իրականացնելը և շատ արագ Մեղրիի սահման հասնելը: Դրանից հետո Ադրբեջանը կարող էր համաձայնվել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ պայմանով, որ Լաչինի միջանցքի փոխարեն ինքն էլ կստանա ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող միջանք Նախիջևանին միանալու համար:
Սա, այսպես կոչված, թուրքական աշխարհի կառուցման փուլերից մեկը պետք է լիներ, որը ձախողվել է Հայաստանի և Արցախի բանակի և աշխարհազորայինների համատեղ դիմադրության շնորհիվ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: