Իրանը հայտարարել է, որ իր տարածքում նոր հարվածներ չի հանդուրժի Արցախյան հակամարտության գոտուց
Իրանի իշխանությունները երկրի տարածքում նոր հարվածներ չեն հանդուրժի Արցախում հակամարտության մասնակիցների կողմից: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Նման գնդակոծությունների կրկնվելու դեպքում Իրանն անտարբեր չի մնա»,- նրա խոսքը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դիվանագետը հավելել է, որ «սահմանային շրջաններում բնակվող Իրանի քաղաքացիների անվտանգության ապահովումը երկրի զինված ուժերի համար առաջնահերթ խնդիր է»:
Ավելի վաղ IRIB-ն հաղորդել էր, որ Արցախի հակամարտության գոտուց արձակված ութ հրթիռ է պայթել Իրանում:
Դրանք ընկել են բնակավայրի վրա, արդյունքում մի քանի տուն վնասվել է, մեկ մարդ վիրավորվել: Ընդհանուր առմամբ, ըստ IRIB-ի, հակամարտության սրման ընթացքում Իրանի տարածք է ընկել շուրջ 50 հրթիռ և արկ:
Հոկտեմբերի 7-ին Իրանը բողոքի պաշտոնական նոտաներ է հղել Բաքվի և Երևանի կառավարություններին՝ կապված երկրի տարբեր շրջաններում պատահական հայտնված զինամթերքի հետ: